Jump to content

Ինյացիո Կասիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինյացիո Կասիս
 
Կուսակցություն՝ Ազատ դեմոկրատական կուսակցություն: Լիբերալներ
Կրթություն՝ Ցյուրիխի համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և բժիշկ
Ծննդյան օր ապրիլի 13, 1961(1961-04-13)[1][2] (63 տարեկան)
Ծննդավայր Սեսսա, Tresa, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա[3]
Քաղաքացիություն  Շվեյցարիա
 
Կայք՝ eda.admin.ch/eda/it/dfae/dfae/ignazio-cassis.html

Ինյացիո Կասիս (իտալ.՝ Ignazio Cassis, ապրիլի 13, 1961(1961-04-13)[1][2], Սեսսա, Tresa, Subdistrict Sessa, Լուգանո շրջան, Տիչինո, Շվեյցարիա[3]), շվեյցարացի քաղաքական գործիչ։ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության անդամ, ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 2017 թվականի սեպտեմբերի 20-ին։

2017 թվականի նոյեմբերի 1-ից եղել է արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարվար[4]։ 2022 թվականի հունվարի 1-ից զբաղեցնում է Շվեյցարիայի Համադաշնության նախագահի պաշտոնը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է բժշկություն Ցյուրիխի համալսարանում, որն ավարտել է 1987 թվականին։ Մասնագիտացած է ներքին հիվանդությունների և սոցիալական հիգիենայի բնագավառում։ 1996 թվականին ստացել է հանրային առողջապահության մագիստրոսի կոչում։ Շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան Լոզանի համալսարանում (1998)։

Ծնվել է որպես Իտալիայի քաղաքացի։ 1991 թվականին Շվեյցարիայի և Իտալիայի երկքաղաքացիություն է ձեռք բերել։ 2017 թվականին հրաժարվել է իտալական անձնագրից[5]։

Բժիշկ (1988-1996), 1996-ից մինչև 2008 թվականը կանտոնային բժիշկ Տիչինոյում, Շվեյցարիայի բժշկական ասոցիացիայի փոխնախագահ 2008 թվականից մինչև 2012 թվականը[6]։ Շվեյցարիայի զինված ուժերում նա Տիչինոյի լեռնային զինվորների շտաբում գումարտակի բժիշկ էր, ապա գլխավոր դաշտային բժշկի շտաբի անդամ։

Շվեյցարիայի Ազգային խորհրդի անդամ 2007 թվականի հունիսի 4-ից մինչև 2017 թվականի հոկտեմբերի 30-ը (երեք գումարման)[7]։

2017 թվականի սեպտեմբերի 20-ին Դաշնային ժողովի կողմից ընտրվել է Դաշնային խորհրդի երկրորդ փուլում՝ հավաքելով 244 ձայներից 125-ը՝ դառնալով 117-րդը՝ 1848 թվականից Դաշնային խորհրդականի պաշտոնում[8][9]։

2017 թվականի նոյեմբերի 1-ին ստանձնել է արտաքին գործերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը։ Այդ պաշտոնում փոխարինելով Դիդիե Բուրկհալթերին։ 2020 թվականի դեկտեմբերի առաջին տասնօրյակի վերջում նա հաջորդ տարի ընտրվել է երկրի փոխնախագահի պաշտոնում[10]։ Պաշտոնը ստանձնել է 2021 թվականի առաջին օրը[11]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է Պաոլա Ռոդնիի հետ, ապրում է Մոնտանոլում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 https://www.parlament.ch/de/biografie?CouncillorId=3828
  4. Quiquerez, Florent (2017 թ․ նոյեմբերի 1). «Ignazio Cassis au pied du mur européen». 24Heures (ֆրանսերեն). ISSN 1424-4039. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 1-ին.
  5. «FDP-Bundesratskandidat Cassis gibt italienischen Pass zurück». Neue Zürcher Zeitung (German). 2017 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 21-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. SRF Tagesschau Hauptausgabe 20 September 2017
  7. «Ignazio Cassis». parlament.ch. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  8. «ELETTO IGNAZIO CASSIS» (իտալերեն). ticinonews.ch. 2017 թ․ սեպտեմբերի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  9. «FOKUS: Der Tessiner Ignazio Cassis ist neuer Bundesrat» (գերմաներեն). 10vor10. 2017 թ․ սեպտեմբերի 20. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 20-ին.
  10. Президентом Швейцарии на 2021 год избран Ги Пармелан.
  11. Ги Пармелен вступил в должность президента Швейцарии.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]